Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արծրուն Հովհաննիսյան. ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ծածկույթի տակ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը

Արծրուն Հովհաննիսյան. ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ծածկույթի տակ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը
11.10.2020 | 14:36

Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին, ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն՝ ուղեկցմամբ, հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին», - գրել է նա: Գրառումից րոպեներ անց, նա նաև ավելացրել է. «Գիշերը քաղաքը հրթիռակոծողի հետ ի՞նչ խոսես»։

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ